Սմարթֆոնը մարդկանց կօգնի որոշել շենքի ներսում օդի որակը: Իհարկե, դրա համար հարկավոր է հեռախոսին հատուկ սարք միացնել, որը մշակել է Ֆինլանդիայի VTT տեխնիկական հետազոտությունների կենտրոնը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սարքը կորոշի օդում ածխաթթու գազի մակարդակը, կչափի դրա խտությունը եւ կներկայացնի արդյունքը: Արդեն մի քանի տարի կենտրոնը նմանատիպ սարքեր օգտագործում է շրջակա միջավայրի մոնիթորինգի, վառելիքի անալիզի համար:
«Շենքում օդի որակից շատ բան է կախված, օրինակ՝ աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է VTT-ի հետազոտողների խմբի ղեկավար Աննա Ռիսանենը: Նա ենթադրում է, որ սմարթֆոնի հետ այդ սարքի կիրառումը կարող է բերել բջջային նոր հավելվածների ստեղծման, մասնավորապես՝ նախատեսված քնի որակի մոնիթորինգի համար:





























