Իրաքում օգոստոսի 16-ին մահափորձ են կատարել երկրի խորհրդարանի հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար Հասան ալ-Յասարիի դեմ: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հարձակման հետեւանքով խորհրդարանականին ուղեկցող անձանցից մեկը զոհվել է: Ալ-Յասարին ողջ է, սակայն նրա առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ հարձակման այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























