Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից 50 կմ դեպի հյուսիս-արեւելք ուղեւորատար երկու գնացքի բախման հետեւանքով 19 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
MAV երկաթուղային ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ, 3 մարդ ծանր վիճակում է: Նախնական տվյալների համաձայն, գնացքներում 30-40 ուղեւոր է եղել: Ըստ ՏԱՍՍ գործակալության, գնացքներն ընթացել են շուրջ 20 կմ/ժ արագությամբ: Ներկայում պարզվում են վթարի պատճառները:




























