Ադրբեջանում վրդովված են բժիշկների վարքով, որոնք հրաժարվել են օգնել ավտովթարից տուժած քաղաքացուն:

Ինչպես գրում է  haqqin.az-ը, միջադեպի մասին տեղեկատվությունը Facebook-ի իր էջում տեղադրել է տուժածի հարազատներից մեկը, որը լրագրող է:

«Մի քանի ժամ առաջ Գերանբոյում իմ հորեղբոր որդուն՝ Թոգրուլ Հասիմովին հարվածել է մեքենան: Շտապօգնություն են կանչել,  բայց բժիշկները հրաժարվել են ժամանել դեպքի վայր»,-գրել է լրագրող Ռուսլան Բաշիրլին:

Լրագրողի խոսքով, բժիշկները հրաժարվում են բժշկական օգնություն տրամադրել հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել են հարազատները:

«Հիվանդանոցի ղեկավարությունը նույնպես հրաժարվել է մեքենա տրամադրել վիրավորին Բաքու հասցնելու համար: Մեքենա են տրամադրել միայն ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո»,-գրել է լրագրողը: