Ադրբեջանում կինը փորձել է ինքնահրկիզվել նախագահի նստավայրի առջեւ:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ընդունելության եկած կանանցից մեկն իր վրա բենզին է լցրել եւ փորձել հրկիզվել: Կնոջ կողքին գտնվողներին հաջողվել է կանխել նրա գործողությունները:
Ականատեսների խոսքով, կինը փորձել է բողոքել դատարանի անարդար վճռի դեմ, սակայն ոչ մի կերպ չի կարողացել բողոքը հասցնել համապատասխան մարմիններին: Դա էլ նման հուսահատ քայլի պատճառ է դարձել:
Ուշագնաց եղած կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:




























