Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի Բելլի քաղաքում ոստիկանությունը շուրջ 21 ժամ հաշվել է կոռուպցիայի մեջ կասկածվող տեղական պաշտոնյա Փրանաբ Ադհիկարիի մոտ հայտնաբերված փողերը: Այս մասին գրում է The Hindu-ն:

Տղամարդու տանն ավելի քան 200 մլն ռուփի (շուրջ 3 մլն դոլար) են գտել: Պաշտոնյան փողերը թաքցրել էր բարձերի, ներքնակների, բազմոցների, պատերի մեջ, առաստաղում եւ հատակի սալիկների տակ, ինչպես նաեւ սառնարանում:

Ըստ Lenta.ru-ի, գումարից բացի, տեղի վարչակազմում աշխատող պաշտոնյայի տանը նաեւ 1.4 մլն ռուփի (21.500 դոլար) արժողությամբ ոսկյա զարդեր եւ 5.8 մլն ռուփիի (շուրջ 90 հազար դոլար) արժեթղթեր են հայտնաբերել: