Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի շրջանային դատարանը որոշել է 10 օրով փակել «Սովետսկի» հացի գործարանը՝ սանիտարական նորմերը չպահպանելու պատճառով:
Արտահերթ ստուգումների ընթացքում դատախազությունը խախտումներ է արձանագրել: Ստուգումներն անցկացվել են ձեռնարկության արտադրած «Դարնիցկի» հացի մեջ խավարասեր գտած քաղաքացու բողոքի հիման վրա: Արդյունքում պարզվել է, որ ղեկավարությունը չի պահպանել սանիտարական նորմերը: Գործարանի արտադրական տարածքներում մեծ թվով խավարասերներ են գտել:
«Սովետսկի»-ն ավելի քան 100 տեսակի հացաբուլկեղեն եւ թխվածքներ է արտադրում: Դրանք մատակարարում են Յուգորսկ քաղաքի եւ Սովետսկի շրջանի կրթական հաստատություններին:





























