Ղազախստանի մայրաքաղաքում անհայտ անձիք օդափոխիչ համակարգով թափանցել են «ՑենտրԿրեդիտ» բանկ եւ գողություն կատարել:
Գողերը հափշտակել են բանկի աշխատակիցներից մեկի անձնական խնայողությունները: Իրավապահների նախնական տեղեկություններով, խոսքը 30 հազար դոլարի մասին է:
Բանկի փողերն ու գույքը չեն տուժել: Այս մասին գրում է Tengrinews-ը՝ վկայակոչելով Աստանային ներքին գործերի դեպարտամենտի մամուլի ծառայությանը:





























