Բաշկիրիայում քրեական գործ են հարուցել երիտասարդ մոր դեմ, որին կասկածում են կրկնակի սպանության մեջ: Հոգեբուժարանից դուրս գրվելուց անմիջապես հետո կինը սպանել է անչափահաս երկու որդիներին:

Հետաքննության տվյալներով, օգոստոսի 17-ին կինը լոգախցիկում խեղդել է 2 եւ 4 տարեկան որդիներին: LifeNews-ի փոխանցմամբ, դրանից առաջ երեխաները զբոսանքի էին գնացել եւ տուն են վերադարձել կեղտոտ: Փոքրիկներին լողացնելիս մոր մոտ «ուժեղ ագրեսիա է առաջացել»:

Սպանությունն իրականացնելուց հետո Գուլնազը գնացել է հոգեբուժարան եւ բժիշկներին պատմել կատարվածի մասին: Նա, սակայն, չի մեղանչում իր արարքի համար: Ասում է՝ իր երեխաները «միեւնույն է, հիվանդ էին»:

Կնոջը ցմահ ազատազրկում է սպառնում: