Իսպանացի ճարտարապետ Խոսե Կոնեպերոն ձերբակալվել է՝ բանկերից ընդհանուր առմամբ 330 հազար եվրո գողանալու համար:

Ըստ Lenta.ru-ի, իրավապահները հանցագործին որոնել են 5 տարի շարունակ: Այդ ընթացքում 17-ամյա երկվորյակներ Ալբայի եւ Լայայի հայրը 4 զինված հափշտակություն է իրականացրել:

Կոնեխերոյին կարողացել են գտնել նրա Ducati Monster մոտոցիկլի շնորհիվ, որը հայտնվել է տեսահսկման խցիկներում:

Իր կենսակերպն իսպանացին բացատրել է երեխաների մասին հոգ տանելու ցանկությամբ. նա երազել է դուստրերին պրոֆեսիոնալ թենիսիստուհի տեսնելու մասին: Հափշտակած գումարը 47-ամյա ճարտարապետը ծախսել է տան հարեւանությամբ թենիսի մարզադաշտ կառուցելու, ինչպես նաեւ թենիսի ակադեմիայում դուստրերի ուսման համար վճարելու նպատակով: