Հայհոյող թութակը, որը միշտ վիրավորում է ընտանիքի մորը՝ 85-ամյա Ջանաբի Սաքհարքարին, կալանավորվել է Մահարաշտրա նահանգում եւ դատապարտվել ջունգլի արտաքսման, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Հետաքննությունը ցույց է տվել, որ Հարիյալ անունով թութակին ցենզուրայից դուրս արտահայտություններ ու բառեր է սովորեցրել Ջանաբիի խորթ որդին՝ Սուրեշը, որն արդեն երկար տարիներ է հեռացել է ընտանիքից՝ հողային-ունեցվածքային վեճից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Առավել մարնամասն հետաքննություն իրականացնելու համար գործող անցնող մոլոր ֆիգուրանտներին հրավիրել են ոստիկանություն: Այստեղ ոստիկանները կազմակերպել են թութակի ու Ջանաբիի հանդիպումը, որպեսզի թութակին ձերբակալեն «հանցագործության պահին»: Բայց մեղադրյալ Հարիյալը ոչ մի բառ չի ասել: Արդյունքում Ջանաբին մնացել է առանց բարոյական, եւ առավել եւս, նյութական բավարարման:

Սուրեշն ազատվել է բանավոր նախազգուշացմամբ, իսկ ահա թութակին փոխանցել են անտառային բաժին՝ վերականգնման եւ հայրենի ջունգլի տեղափոխման: