Օգոստոսի 20-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 64-ամյա Հասմիկ Պ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 12.55-ին, Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ նկատել է, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում ձեռքի պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար, անցաթուղթ եւ տարբեր խանութների զեղչի քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել 46-ամյա Արթուր Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: