Օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Նալբանդյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում «Ամիկո» մակնիշի մոտոցիկլետի վարորդն արգելակման ժամանակ վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: