Օգոստոսի 20-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ իր հարեւան Արմանն անհանգստացնում է:

Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 06.30-ին, 1972 թ. ծնված Արայիկ Զ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում իր հարեւան, 1978 թ. ծնված Արման Մ.-ն, ալկոհոլ օգտագործած վիճակում իրենց տան բակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ, ինչից հետո ինքը երկաթյա կողպեքով հարվածել է վերջինիս գլխին` պատճառելով վնասվածք:

Արման Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նախապատրաստվում են նյութեր: