Մալայզիայում կալանավորել են 24-42 տարեկան 10 մարդու, որոնց մեղադրում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու եւ երկրում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ը:

Մալայզիայի ոստիկանության պետ Խալիդ Աբու Բաքարի փոխանցմամբ՝ կասկածյալները «ծրագրում էին զենք ձեռք բերել եւ ահաբեկչություններ իրականացնել երկրում, ինչպես նաեւ օգնել ապագա գրոհայիններին Սիրիա եւ Իրաք հասնելու գործում»:

Ոստիկանության տվյալներով, կալանավորվել է 8 տղամարդ եւ երկու կին: Նրանցից մեկը մանկապատրեզի դաստիարակ է, մյուսը՝ նախկին դիզայներ, երկուսը՝ քաղծառայողներ: Մնացած 6-ը ուժային կառույցների ծառայողներ են: