Ոստիկանության Աշտարակի բաժնում օրերս օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 18-ին, ժամը 21-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում, բաժնի հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 21-ին բաժին է հրավիրվել 40-ամյա Արման Գ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ նշված օրը մուտք է գործել բաժնի հատուկ պահպանվող տարածք` նպատակ ունենալով այնտեղից գողանալ նախորդ օրն իր տնամերձ հողամասից ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերված 22 հատ կանեփի թփերը, սակայն չի կարողացել գողությունն ավարտին հասցնել եւ հեռացել է:

Կատարվում է հետաքննություն: