ԳԴՀ կառավարությունը մի քանի ամիս շարունակ մոլորության մեջ էր գցում խորհրդարանին ու հասարակությանը՝ հավաստիացնելով, որ խորհրդակցություններ է վարում Վաշինգտոնի հետ, որպեսզի պատգամավորներին տրամադրվեն Եվրոպայում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից լրտեսվող օբյեկտների այսպես կոչված սելեկտորային ցանկերը: Իրականում ամերիկացիները դեռ մայիսի 10-ին էին դրական պատասխան տվել, հայտնում է Spiegel -ը:
Սպիտակ տանից ստացված նամակում հայտնում էին, որ Գերմանիայի կառավարությունը իրավունք ունի խորհրդարանական հանձնաժողովին տրամադրել ցանկերն այն պայմանով, որ այդ տեղեկությունը չի հայտնվի լայն հասարակության ձեռքերում:
Spiegel -ի տեղեկություններով Գերմանիայի իշխանությունների սուտը բացատրվում է այն վախով, որ սելեկտորային ցուցակները, ընկնելով պատգամավորների ձեռքը, անմիջապես կհրապարակվեն լրատվամիջոցներում: Արդյունքում կայացվել է փոխզիջումային որոշում. Գերմանիայի կառավարությունը որոշել է ստեղծել հատուկ լիազորի պաշտոն, ով կծանոթանա այդ չարչրկված ցուցակներին, իսկ հետո դրանց մասին կտեղեկացնի խորհրդարանական հանձնաժողովին:
Spiegel -ի տվյալներով, այդ որոշումը հատուկ է ընդունվել, սահմանափակելու համար այն մարդկանց շրջանակը, ովքեր փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն կունենան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:





























