Երեւանում օգոստոսի 15-ից անհետ կորած 24-ամյա Արմինե Հարությունյանին եւ նրա որդուն հայտնաբերել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Արմինե Հարությունյանին եւ նրա 3-ամյա որդուն գտել են կանանց աջակցման կենտրոնում:

Հիշեցնենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունը օգոստոսի 19-ին հաղորդագրություն էր տարածել, որ 24-ամյա Արմինե Հարությունյանը եւ նրա 3-ամյա որդին՝ Ալեն Մարգարյանը, օգոստոսի 15-ին տնից դուրս են եկել եւ չեն վերադարձել: