2014 թ. ԱՄՆ իշխանությունները Կիեւին խորհուրդ են տվել զերծ մնալ Ղրիմում ուժային գործողություններ սկսելուց: Այս մասին Bloomberg -ի համար գրած հոդվածում հայտնում են միջազգային թեմաներով վերլուծաբաններ Ջոշ Ռոգինն ու Էլի Լեյքը ՝ վկայակոչելով Վաշինգտոնի ու Կիեւի լավատեղյակ աղբյուրները:
Նրանց տեղեկություններով՝ Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ տալով Ղրիմում չձեռնարկել ուժային գործողություններ, ԱՄՆ –ը հաշվի է առել մի քանի գործոն: Վաշինգտոնում մտավախություններ ունեին, որ եթե ՈՒկրաինան ուժային գործողություններ սկսեր Ղրիմում, դա Մոսկվային հիմք կտար հետագա ռազմական ինտերվենցիայի համար: ԱՄՆ –ի կարծիքով Ռուսաստանի իշխանությունները կառաջնորդվեին այն նույն տրամաբանությամբ, որով առաջնորդվել են Վրաստանում 2008 թ, հայտնում է РБК-ն:
Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնի ՝ Կիեւին տրված խորհուրդների վրա ազդած մյուս գործոններից են եղել ռուսական հատուկ նշանանության ուժերին դիմակայելու ՝ ուկրաինական բանակի անկարողությունը, նաեւ այն փաստը, որ Ուկրաինայի կառավարությունը ժամանակավոր էր:
Հոդվածում նշվում էր, որ հիմա ԱՄՆ –ում մի շարք փորձագետներ ու իշխանությունների ներկայացուցիչներ սխալ են համարում Ղրիմի համար պատերազմ չսկսելու որոշումը ու կարծում են, որ ԱՄՆ սխալվել է ՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով կկարողանա զսպել «ռուսական ագրեսիան»:





























