Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ հայտնաբերվել է Գլխավոր դատախազության կողմից հետախուզվող Բնապահպանության նախկին նախարար Նիկոլայ Զլոչեւսկու`լողափով առանձնատունը:
«Նախկին նախարար Զլոչեւսկին Օդեսայում ցնցող լողափ էր ձեռք գցել, որի վրա Ինֆոքսվոդոկանալի հաշվին իր ամառանոցն է կառուցել: Առանձնատան տերը լողավազանը քողարկել է` անօդաչու նկարահանող սարքերից թաքցնելու համար, իսկ այնտեղ ուղարկված մեր ներկայացուցիչներին առանձնատան հսկիչները հավատացնում էին, թե դա ընդամենը լաբորատորիա է: Տարածքում ամեն ինչ շքեղորեն է արված»,- ասված է Սահակաշվիլիի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նրա խոսքով, «կենցաղային ծառայությունների սակագների ավելացումը» թող չզարմացնի Օդեսայի բնակիչներին, որովհետեւ «դրանք իրենց մեջ ներառում են ե՛ւ ոսկե ձկներին, ե՛ւ այն հսկայական քանդակները, որոնք զարդարում են այդ «գիտական լաբորատորիան»»:
Սահակաշվիլին բոլոր ցանկացողներին հրավիրել է այցելել առանձնատուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի Անվտանգության ծառայությանն ու Պետական սահմապահ ծառայությանը հանձնարարել է հանել Օդեսայի բոլոր նախկին լողափերի ցանկապատները:





























