Այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 19:41-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածում «Միթսուբիշի Մոնտերո» մակնիշի GEN 045 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը. կա երկու զոհ (տվյալները ճշտվում են):
Հրջեջ-փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենային են մոտեցրել ուղեւորներին՝ 1980 թ. ծնված Ա.Թ.-ին եւ 1983 թ. ծնված Լ.Ս.-ին: Նրանց տեղափոխել են Գորիսի ԲԿ: Բժիշկները Ա.Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ.Ս.-ինը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի բալոնի փականը:





























