Մի քանի հազար ներգաղթյալ կազմակերպված եղանակով Մակեդոնիայից Սերբիա է անցել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ներկայումս սահմանին գտնվող ճամբարում, որը նախատեսված է հազար հոգու համար, 4 հազար ներգաղթյալ է ապրում:

Այսօր ճամբար է այցելել Սերբիայի Պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը: Ոստիկանությունն ու զինվորականներն են այնտեղ ապահովում կարգ ու կանոնը:

Ավելի վաղ հազարավոր ներգաղթյալներ փորձել էին Հունաստանից Մակեդոնիա ներթափանցել: Ոստիկանությունը փշալար է անցկացրել եւ ամբոխին զսպել է աղմուկ առաջացնող նռնակներով: