Օգոստոսի 23-ին, ժամը 17.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ընտանեկան» լողափում քաղաքացի է խեղդվել:
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը` 1985 թ. ծնված Գ. Մ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ջրից և տեղափոխվել Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























