Օգոստոսի 21-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտոշուկա տանող ճանապարհին տեղի է ունենում ծեծկռտուք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների հետ միասին Խ. Դաշտեց եւ Նուբարաշենի խճուղի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 30-ամյա Կառլեն Ս.-ին եւ հրավիրել 31-ամյա Մարիաննա Մ.-ին:
Պարզվել է, որ նրանք նշված վայրում վիճաբանել եւ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով վնասվածքներ:
Կառլեն Ս.-ն եւ Մարիաննա Մ.-ն հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























