Օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ին, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մ. Մելքոնյան փողոցի վերջնամասում բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ռենո Լոգան»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: