Օգոստոսի 23-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի խանութներից մեկի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին են մոտեցել 15-ամյա Աբրահամ Լ.-ն եւ 16-ամյա Հակոբ Բ.-ն, որոնք մատնացույց անելով 23-ամյա Միքայել Թ.-ին՝ հայտնել են, որ նա քիչ առաջ պոկել է Աբրահամ Լ.-ի պարանոցի ոսկյա շղթան ու փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ծառայողների կողմից:
Միքայել Թ.-ն բերման է ենթարկվել:
Կատարվում է քննություն:




























