Չինական բանակի գեներալները քաշ են գցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70- ամյակին նվիրված շքերթի փորձերի պատճառով, որը տեղի է ունենալու Պեկինում` սեպտեմբերի սկզբին: 

The South China Morning Post-ի տեղեկությունների համաձայն, գեներալները միջինը նիհարել են 5 կիլոգրամով: Նրանք շարքային զինվորականների հետ հավասար մասնակցում են բոլոր ցույցերին, ներառյալ` նրանց, որոնք անցնում են կիզիչ արեւի տակ` ամբողջական համազգեստներով:  Ռազմական ղեկավարների միջին տարիքը 55 է, նշում է Lenta.ru-ն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված շքերթը տեղի կունենա Տյանանմեն հրապարակում` Պեկինում, սեպտեմբերի 3-ին: