2014 թ. սեպտեմբերի 19-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատուհանի ճաղավանդակը կոտրելով՝ 33-ամյա Էդգար Խ.-ին պատկանող ավտոտնակում կայանված «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայից գողացել են մի շարք ավտոմասեր` պատճառելով 4.500.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 26-ամյա Արման Ս.-ն:
Արման Ս.-ն կալանավորված է:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Քննությունը շարունակվում է:





























