«Բոկո հարամի» գրոհայինները մոտ ութ հազար քրիստոնյա են սպանել, որոնք պատկանել են Եղբայրների եկեղեցուն, պատմել է Եկեղեցու ղեկավար, վերապատվելի Սամյուել Դալին: 

Հույս հայտնելով, որ ահաբեկչական խումբը շուտով կջախջախվի, կրոնավորը նշել է, որ Ադամավա, Յոբե եւ Բորնո նահանգներում ոչնչացվել է տաճարների   70% տոկոսը: Շատ քահանաներ կորցրել են գործը, որովհետեւ եկեղեցիներն այրված են, իսկ հավատացյալները` սպqնված, հաղորդում է  Naij.com-ը:

Սամյուել Դալին հիշեցրել է, որ իսլամիստների առեւանգած 300 դպրոցական աղջիկներից 176-ը քրիստոնյա է եղել: Նա Ադամավեի, Յոբեի եւ բորնոյի քրիստոնյա բնակչությանը համեմատել է պատանդների հետ:  

Հիշեցնենք, որ անցյալ տարի առեւանգված 300 աշակերտից միայն 14-ին էր հաջողվել փախչել գերությունից, մնացածի ճակատագիրն անհայտ է:  

Անցած շաբաթ «Բոկո հարամի ահաբեկիչները» Կուկուվա-Հարի գյուղի մոտ հարյուր հիսուն բնակչի են սպանել: Ավելի վաղ հարյուրավոր քրիստոնյաներ սպանվել էին Բորնեո եւ Ադամավա նահանգների քաղաքների վրա հարձակումների ժամանակ, նշում է  Christian Post-ը: