Օգոստոսի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 60-ամյա Կնյազ Յ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում 23-ամյա Անի Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային եւ զեղչի քարտեր, անձնագիր, սոցիալական քարտ, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























