Օգոստոսի 22-ին, ժամը 21-ին, 33-ամյա Հասմիկ Ա.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեի մոտ երեխայի մանկասայլակի գրպանից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ եւ նկարներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.30-ին, բերման է ենթարկվել 36-ամյա Գոռ Բ.-ն, ով բացատրություն է տվել, որ դրամապանակը գողացել է իր ծանոթը` Այնթապ գյուղի բնակիչ ոմն Գարիկ:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները օգոստոսի 25-ին, ժամը 16.00-ին, Օգանովի փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 42-ամյա Սարգիս Ս.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է քննություն: