Օգոստոսի 26-ին, ժամը 1-ի սահմաններում, մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ոստիկանության ծառայողները Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Սուրեն Մ.-ին, 24-ամյա Գեւորգ Մ.-ին, 33-ամյա Արմեն Ե.-ին եւ հրավիրել 40-ամյա Գոհար Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց, իսկ Գոհար Կ.-ն հայտնել է, որ ընկերը` Արմեն Ե.-ն, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի դիմաց, հայհոյանք տալու համար, դիտողություն է արել Սուրեն Մ.-ին, վերջինս հրել է Արմեն Ե.-ին եւ վայր գցել, իսկ Գեւորգ Մ.-ն մոտենալով նրան՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Գեւորգ Մ.-ին տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: