Անհայտ անձինք հարձակվել են Պակիստանի Փեշավար քաղաքի մոտ գտնվող ավիաբազայի վրա, կառավարական զորքերի հետ սկսված փոխհրաձգության ժամանակ ոչնչացվել է երեք ահաբեկիչ, հայտնում է Gazeta –ն վկայակոչելով Reuters-ը:

«Ահաբեկիչների հարձակումը հաջողվել է կասեցնել»,- հայտնել է Պակիստանի ԶՈՒ ներկայացուցիչը:

Ճշգրտում են, որ բազա է ժամանել Պակիստանի արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումը, զինվորականների եւ գրոհայինների միջեւ փոխհրաձգություն է սկսվել, որը դեռ շարունակվում է:

Առայժմ տեղեկություններ չկան այն մասին ՝ արդյոք հարձակվողները պատկանում են տարածաշրջանում գործող այս կամ այն արմատական խմբավորմանը: