Կանադայի վարչապեռ Սթիվեն Հարփերը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։
Իր ուղերձում Հարփերը նշել է, թե Կանադան եղել է արեւմտյան առաջին երկրներից, որ ճանաչել է Հայաստանը որպես անկախ պետություն։ Ըստ Հարփերի, դրանից հետո Հայաստանի եւ Կանադայի միջեւ ամուր երկկողմ հարաբերություններ են հաստատվել, ամուր շփումներ մարդկանց միջեւ, որին աջակցում է նաեւ Կանադայի հայ համայնքը, որը զգալի ավանդ է ներդրել երկրի տնտեսական, մշակութային եւ սոցիալական զարգացման գործում։
Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ պահպանողական կուսակցությունը հայտարարել է ընտրություններում հաղթելու դեպքում Հայաստանում հյուպատոսարան եւ առեւտրային գրասենյակ բացելու մտադրության մասին։




























