Հարավային Կորեայի իշխանությունները հանուն Օլիմպիական խաղերի զոհաբերել է արգելոց-անտառը: Lenta.ru-ն, վկայակոչելով langrenn-ին, գրում է, որ անտառի 23 հեկտարի վրա տնկված շուրջ 58 հազար ծառեր են կտրել՝ օլիմպիական լեռնադահուկային մայրուղու կառուցման համար:

Խաղերի կազմկոմիտեն այս որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ դա միակ վայրն է, որը համապատասխանում է լեռնադահուկային մայրուղու ստեղծման Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պահանջներին:

Բազմաթիվ իրավապաշտպան եւ բնապահպանական կազմակերպություններ բազմիցս դիմել են Հարավային Կորեայի իշխանություններին եւ 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին՝ կոչ անելով ձեռք չտալ Գարիվոն լեռան վրա աճող 500-ամյա ծառերին, բայց՝ ապարդյուն:

Greenpeace-ը հայտարարել է, որ այդպիսի կոպիտ միջամտությունից հետո այդ տարածքի բնական միջավայրը վերականգնելն անհնար կլինի:

Հավելենք, որ 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացվելու են 2018 թվականի փետրվարի 9-25-ին, Փհենյանում եւ քաղաքի շրջակայքում: