Ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ին դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում:
Ազատամարտիկը հիվանդանոցում է, ստացել է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ ողի վնասվածք:




























