Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի դարպասների մոտ պայթյուն է որոտացել: BBC News-ի փոխանցմամբ, ռումբը տեղադրված է եղել ավտոմեքենայում:

Զոհերի մասին հստակ տեղեկություններ առայժմ չկան: Ենթադրվում է, որ ներսում գտնվողների մեծ մասը հեռացել է պալատից:

Նախագահական պալատը նաեւ կառավարության նստավայրն է, եւ բազմաթիվ պաշտոնյաներ այստեղ են ապրում եւ աշխատում: