Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի հրետակոծության հետեւանքով 4 հայ է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ վկայակոչելով Հայաստանի գլխավոր հյուպատոսին:

Բալայանի խոսքով, հայերի մի մասը տեղափոխվել է Հալեպի՝ համեմատաբար հանգիստ թաղամասերում, ազգականների մոտ, մյուս մասն էլ ապաստանել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի հրետակոծությունը սկսվել է կեսօրից:

Նշենք, որ մինչ արյունալի այս իրադարձությունները Սիրիայում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց կեսից ավելի բնակվում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ այլ քաղաքներում, այդ թվում՝ Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Յակուիեում, Ռաքքայում, Քեսաբում, մայրաքաղաք Դամասկոսում: