Սեպտեմբերի 6-ին, ժամը 07.14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ՀՀ ԱԻՆ փրկրարա ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 07.15-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 18 ԼՕ 655 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Զոհեր եւ վիրավորներ չկան:

Փրկարարների կողմից ավտոմեքենան դուրս է բերվել երթեւեկելի հատվածից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: