Ռուսաստանի Կենտրոնական բանկի պատժամիջոցներից հետո Թուրքիան ստիպված կլինի դրամավարկային քաղաքականություն վարել՝ ներքին պահանջարկը խթանելու համար: Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում նշեց թուրքահայ տնտեսագետ, Քադիր Հասի համալսարանի դասախոս Նուրհան Դավությանը:

Ակնհայտ է, որ ռուսական պատժամիջոցները բավական ցավագին էին մակրոտնտեսական տեսանկյունից: Դրանք հարվածեցին հատկապես զբոսաշրջությունից եւ շինարարությունից ստացվող եկամուտներին: Իսկ դա նշանակում է, որ որոշները պետք է նոր շուկաներ փնտրեն եւ, ըստ Դավությանի, հնարավորինս արտասահմանյան:

Սակայն մինչ այդ, բիզնեսը պետք է աշխատի ներքին սպառողների համար: Նոր ծառայությունների համար նրանց մոտ պետք է համարժեք գնողունակություն լինի: Եվ այստեղ Թուրքիայի կառավարությունը Կենտրոնական բանկից նոր ջանքել է ակնկալում՝ դրամավարկային քաղաքականության խթանման համար:

«ԿԲ-ի վրա այդպիսի ճնշման մասին կարելի է դատել թուրքական մամուլի հրապարակումներից, ինչպես նաւե հանրապետության նախագահի ելույթներից»,- նշեց Դավությանը:

Թուրքական Daily Sabah պարբերականի տվյալների համաձայն, 2016 թվականի հունվարին Ռուսաստանից Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելի քան երկու անգամ (56.7%-ով) պակաս է եղել 2015 թվականի հունվարի համեմատ (22.1 հազար):

Մի շարք վերլուծաբաններ նշում են, որ արտասահման բիզնեսին ձեռնտու չէ Էրդողանի խթանող ֆինանսական քաղաքականությունը, որը ցանկանում է տնտեսական աճ ապահովել սպառման հաշվին: 2016 թվականի սկզբից Թուրքիայի կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացրեց 30%-ով, ընդ որում, այս տարվա ընթացքում բարձրացված գումարի 40%-ը՝ 3.3 մլրդ դոլար, կվճարի պետբյուջեից:

Ներդրողներն իրենց հերթին ավելի զուսպ ֆինանսական քաղաքականություն են սպասում: Դոլարի հանդեպ թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է ամբողջ 2015 թվականի ընթացքում, այսինքն՝ նաեւ մինչեւ ռուսական պատժամիջոցները: Եթե տարեսկզբին մեկ դոլարը 2.2-2.3 թուրքական լիրա էր, ապա հիմա՝ 2.88՝ 1 դոլարի դիմաց:

Չնայած դրան՝ Թուրքիայի Կենտրոնական բանկն առանցքային դրույքաչափերը չի բարձրացնում արդեն ավելի քան մեկ տարի: