Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը նոր անդամ ունի:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր` Սեւակ Բեգլարյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: