Հոկտեմբերի 15-ին`ժամը 13.53-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճահապարհա-տրանսպորտային պատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում BMW-525 մակնիշի 16 ՕԼ 513 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, Տավուշի մարզի Ոսկեւան գյուղի բնակիչ, 33-ամյա Ռոման Սահակյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աբովյան քաղաքի հիվանդանոց: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:





























