Ըստ վրացական «Ռեզոնանսի» թերթի, թեեւ Վրաստանում արտադրվում է էժան էլեկտրաէներգիա, սակայն սպառողական սակագնի չափով երկիրը հանդիսանում է առաջատար ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ԱՊՀ տարածքում: Բարձր է նաեւ բնական գազի սակագինը, որը կազմում է 51 տետրի մեկ խմ-ի համար: Օրինակ Հայաստանում տվյալ սակագինը հավասար է 18 ցենտի` մոտավորապես 33 տետրի: Եվ այս սակագինը գործում է չնայած նրան, որ Վրաստանն անվճար գազ է ստանում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարից, իսկ Հայաստանին մատակարարվում է Վրաստանով տարանցվող բնական գազ, գրում է թերթը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ գազի մեկ խմ-ն արժե միջինը 25 տետրի:





























