Գարեգին Նժդեհի ուղեանցի /Վստրեչ/ հիմնանորոգումն ու վերակառուցումն ավարտական փուլում է:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ից հայտնում են, որ այժմ ընթանում են կամրջի ասֆալտապատման աշխատանքները: Ըստ սահմանված ժամանակացույցի` կամուրջը երթեւեկելի կլինի նոյեմբերին:

Նախօրեին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետը ներկայացրել է նաեւ տեղեկատվության Ծիծեռնակաբերդի խճուղու աշխատանքների վերաբերյալ:

Ընթացքում է երկրորդ փուլի շինարարությունը, իսկ գարնանը Հրազդանի կիրճում փլուզված ճանապարհի վերականգնումը մոտենում է ավարտին: 90 տոկոսով արված են նաեւ ասֆալտապատման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները: