Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր` հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ 1 ամսից կավարտվի GNP չափանիշների թարգմանությունը, որից հետո Հայաստանի բոլոր դեղագործարանները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին: Ըստ նախարարի՝ այսօր էլ որոշ դեղագործարաններ, ինչպես «Լիքվորը», «Արքիմեդը» կամ «Ֆարմատեքը» համապատասխանում են այդ չափանիշներին, որոնք շատ խիստ են եւ նույնական եվրոպական բոլոր երկրների համար: Սակայն կան նաեւ դեղագործարաններ, որոնք լուրջ խնդիրներ ունեն եւ նրանց շատ կարճ ժամանակ է տրվելու իրավիճակը շտկելու համար, հակառակ դեպքում՝ կփակվեն:
Սակայն նախարարը խոստացավ նաեւ այդ դեղագործարաններին օգնել, անգամ վարկերի տեսքով: «Եթե չկարողացանք տեղական դեղորայքի որակը բարձրացնել եւ չկարողացանք ազգաբնակչությանը համոզել, որ տեղական դեղեր օգտագործեն, ոչ մի բանի չենք հասնի; Այսօր տեղական եւ ներմուծվող դեղերի միջեւ տարբերություն կա, չեմ ասում, որ տեղական դեղերը վատն են, բայց տարբերություն կա»,- ասաց Քուշկյանը:




























