«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության անդամները փաստաթուղթ են պատրաստում, որով ներկայացնելու են, թե ինչ բացասական հետեւանքեր կունենան օտարալեզու դպրոցների վերաբացման համար «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կատարվող փոփոխությունները` սկսած տնտեսականից մինչեւ իրավական ոլորտներ:
Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության անդամներ Արմեն Հովհաննիսյանը, Էդգար Առաքելյանը եւ Արայիկ Հարությունյանը: Նրանք նաեւ նշեցին, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները Ազգային ժողովի առջեւ` «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների երկրորդ ընթերցման քննարկումների եւ քվեարկության ժամանակ:




























