Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՊՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպաններին եւ կոչ արել Ֆրանսիային ակտիվորեն մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե բանակցությունները մտել են վճռորոշ փուլ:
Ալիւն ընդգծել է, թե նախկինում էլ լավ հնարավորություններ եղել են հակամարտությունը լուծելու համար, բայց Հայաստանու կատարվող ողբերգական իրադարձությունները խանգարել են բանակցային գործընփացին: «Մենք Հայաստանի կողմից կառոցողական դիրքրոշման ենք սպասում, սպասում ենք, որ բանակցային գործընթացում արհեստական ձգձգումներ չեն լինի, քանի որ ներկայիս ստատուս-քվոն չի կարող եւս մի քանի տարի ձգձգվել: Այն, որ Ադրբեջանը 15 տարի շարունակում է բանակցությունները, խոսում է մեր խաղաղասիրության մասին: Մենք պետք է լրջորեն հաշվի առնենք Մինսկի խմբի առաջարկներն ու անցնենք կարգավորման գործթացի իրականացմանը: Ադրբեջանի գրավված տարածքները պետք է վերադարձվեն, որ մեր փախստականները կարողանան վերադառնալ իրենց տները: Մեր հողերը պիտի ազատվեն զավթիչներից, եւ դրանից հետո խաղաղություն կլինի»,- ասել է Ալիեւն ու նկատել, որ Հաայստանը մեկուսացված է տարածաշրջանային նախագծերից:



























