«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հորդորել է դանդաղ շտապել։ Իսկ նրանց հետաքրքրել է Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու հարցը, ինչի մասին համառ լուրեր են շրջանառվում։ Նաեւ խոսվում է, որ հատուկ նրա համար ՀՀԿ-ում հատուկ պաշտոն է ստեղծվելու։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀԿ պատվավոր նախագահ, իսկ ՀՀԿ-ն «դե ֆակտո» կղեկավարի Կարեն Կարապետյանը։

Շարմազանովը շեշտել է, որ ՀՀԿ-ին «երկիշխանություն չի սպառնում»։

Սակայն «Հրապարակ»-ի աղբյուրները պնդում են, որ Կարապետյանի ակտիվ մասնակցությամբ է «թյունինգ» արվելու ՀՀԿ-ն՝ թարմ դեմքեր են գալու, ինչպես խոստացել էր Սերժ Սարգսյանը: Քննարկվում է նաեւ ԱԺ-ում ապագա կոնսոլիդացիայի հարցը, որին կմասնակցեն 126-ամյա ՀոՅիԴա-ն, առանց Ծառուկյան մնացած ԲՀԿ-ն եւ այլ «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնց կհաջողվի ներթափանցել ԱԺ՝ խաբելով ընդդիմադիր էլեկտորատի մի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում