ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների քարտեզագրման ծրագիր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող կազմակերպությունների շրջանակներում արված հարցումների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը ներկայացվելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների առցանց տեղեկատվական կենտրոն» համակարգում, որի միջոցով  հաշմանդամություն ունեցող անձը  հնարավորություն կունենա ծանոթանալ համապատասխան կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին:

Նշված հարցումների շրջանակներում գործընթացի դյուրինությունը եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է առգիծ հարցաթերթ։

Նախարարությունը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող հասարակական եւ մասնավոր կազմակերպություններին ակտիվորեն ներգրավել քարտեզագրման աշխատանքներին՝ լրացնելով առգիծ հարցաթերթը:

Հարցաթերթը կարող եք ներբեռնել հետեւյալ հղումով՝  https://www.survio.com/survey/d/E1E3W6R8M8N2A8B5P