Հոգեբանները վերլուծել են Twitter–ում միլիոնավոր հաղորդագրություններ ու պարզել, որ կարծրատիպերն այն մասին, թե ինչպես են խոսում ու ինչ են մտածում կանայք ու տղամարդիկ, համացանցում ավելի ուժեղ են արտահայտված ու խանգարում են այս կամ այն գրառումների հեղինակների սեռը որոշելու հարցում, ասվում է Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակված հոդվածում։

 «Օրինակ կամավորները, որոնք համարում էին, որ անկիրթ մարդիկ հաճախ են հայհոյում, նաեւ կարծում էին, որ համալսարանական կրթությամբ մարդիկ երբեք հայհոյանք չեն օգտագործի, ինչը իհարկե ճիշտ չէ»,- պատմում է Ջորդան Քարփենթերը Բեռինի դրական հոգեբանության կենտրոնից։

Քարթենթերը ու նրա գործընկերները պարզել են, որ գրեթե բոլոր բառերը, որոնց հեղինակները, ըստ օգտատերերի մեծ մասի, տղամարդ կամ կին էին, իրականում կեղծ կարծրատիպեր էին։ Նրանք կազմել են տղամարդկանց ու կանանց բնորոշ բառերի ու արտահայտությունների «ճիշտ» ցանկ, որը փորձարկել են մի քանի հազար կամավորների վրա։

Օրինակ, եթե տղամարդն օգտագործում է «հաճելի», «հրաշալի», կամ «գեղեցիկ» բառերը, կամ «դու»-ով դիմում զրուցակցին՝ կամավորների մեծ մասը վստահ էր լինում, որ գրողը կին է։ Մյուս կողմից էլ ՝ սպորտի, տեխնոլոգիաների կամ գիտության մասին գրող կանանց շփոթում էին տղամարդկանց հետ։ Նման կեղծ կարծրատիպերի հետեւանքով առաջացած սխալները կազմել են սխալ պատասխանների 25 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, այս երեւույթը կարող է բացատրել, թե ինչու են համացանցային հարթակներում բանավեճերը հաճախ ավելի կոշտ ընթացք ստանում, քան իրական աշխարհում, բանն այն է, որ համացանցում կարծրատիպերը խանգարում են համարժեք ընկալել իրենց զրուցակիցների գաղափարները ու մտքերը։